Փետրվարի 3-4-ին Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության Կոալիցիան մարզային մի խումբ լրագրողների մասնակցությամբ անցկացրեց “Լուսաբանելով (ան) հավասարությունը Հայաստանում” խորագիրը կրող հանդիպում, որից մասնակիցները հեռացան նոր գիտելիքներով եւ հետաքրքիր գաղափարներով հարստացած։

Միջոցառման երկու օրերի ընթացքում մասնակիցները քննարկեցին քաղաքացիական հասարակության ու մասսայական լրատվամիջոցների դերը երկրում հավասարության մթնոլորտ հաստատելու գործում, ուսումնասիրեցին Մարդու իրավունքների լուսաբանման սկզբունքները, քննարկեցին խտրականության դեպքերը, որ տեղ են գտնում լրագրողի ամենօրյա աշխատանքում, ինչպես նաեւ դրանք լուսաբանելու նրբությունները։

Երկրորդ օրվա ընթացքում քննարկումների կիզակետում էին հասարակության շրջանում անհավասարության ընկալումները, ԶԼՄ-ների փորձը տվյալ ուղղությամբ աշխատանքներում եւ տարածաշրջանում խտրականության առանձնահատկություններն ու խնդիրները։

Խորին շնորհակալություն բոլոր մասնակիցներին և բանախոսներին Հայաստանում հավասարության շուրջ երկխոսություն ծավալելու եւ դրան նպաստելու համար: 

Հետևե՛ք լրացուցիչ թարմացումներին: #հավասար․եմ

#EU #TeamEurope, #COVID19 և #StrongerTogether @ERIM International 

@European Union in Armenia @Human Rights House Yerevan

«COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագիրը 48-ամսյա նախագիծ է, որը  որն իրականացվում է «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» (ERIM) ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպության և Մարդու իրավունքների տուն Երևանի (HRHY) կողմից՝ Եվրոպական միության (EU) ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության կայունությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ նրանց հնարավորություն տալով մեղմացնել COVID-19-ի անմիջական և երկարաժամկետ ազդեցությունը։