✏️ Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Կոալիցիան իրականացրել է հանդիպումների շարք կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտներում խտրականության վերաբերյալ։ 📚

Հանդիպումներին մասնակցել են ինչպես Կոալիցիայի անդամ, այնպես էլ խտրականության տարատեսակ դրսևորումներով հետաքրքված այլ կազմակերպություններ։ 🤝

🌐 Այս հանդիպումների նպատակը Կոալիցիայի անդամների և համախոհ կազմակերպությունների միջև ոլորտային հիմնախնդիրների շուրջ ընդհանուր պատկերացումների ձևավորումն էր, ինչպես նաև Կոալիցիայի հետագա ոլորտային գործունեության պլանավորումը։

Կոալիցիան այսուհետ ևս շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել վերոնշյալ ոլորտները՝ նպատակ ունենալով բերել շոշափելի փոփոխություն այդ ոլորտներում հավասարության և ներառականության ապահովման համար։