2019 թվականի աշունն էր։ Քամին տերևները պտտում էր Երևանյան փողոցներում ու մի պահ մարդիկ կարծես թե դարձան անտեսանելի։ Մտամոլոր քայլում եմ Բաղրամյան փողոցով ու հանկարծ ականատես եմ լինում մի տեսարանի, որը մինչև օրս չեմ կարողանում մոռանալ։ Երեք տղաներ, կլինեին մոտ քսաներկու տարեկան, ծաղրում էին ցրտից կուչ եկած ու դողացող մի փոքրամարմին հնդիկի։ Հնդիկը նիհար էր, ու մաշկի սև գույնը ցրտից ավելի էր մգացել։ Տղաները շրջապատել էին նրան ու թույլ չէին տալիս շարունակել ճանապարհը։ Հավանաբար հնդիկը ուսանող էր, ձեռքին գրքեր էլ կային, ու անընդհատ ասում էր այդ տղաներին.

—Do not make fun of me. I am Indian.

Տեսարանը տխուր էր ու ավելի էր տխուր դառնում այնժամ, երբ մարդիկ անցնող տերևների նման անտարբեր անցնում էին այս ահասարսուռ միջադեպի կողքով։

Մի քանի րոպե մտածում էի ես էլ անցնեմ ու փորձեմ չնկատել, թե մոտենամ ու ամոթանք տամ սխալ վարքագիծ ցուցաբերող տղաներին։ Լինելով մասնագիտությամբ հոգեբան՝ անհնար էր անտարբերություն ցուցաբերել։ Մոտեցա ու տղաներից պահանջեցի անմիջապես վերջ տալ այդ ներկայացմանը, ու փորձեցի բացատրել, որ մարդիկ հավասար են անկախ սեռից ու ռասսայից։

Տղաները պարզապես լուռ հեռացան, իսկ հնդիկի այդ սառած ու վախեցած դեմքին հայտնվեց ժպիտ ու դողացող ձայնով ասաց ինձ.

-Thank you so much.

Ես էլ համեստորեն ժպտացի ու ինքնագոհ ինձնից ասեցի.

-Those boys were small. Forgive us. We are not such a nation.

Հնդիկը նորից շնորհակալություն հայտնեց ինձ ու շարունակեց ընդհատված ճանապարհը։

Տեսարանը խնդրականության տիպիկ դեպք էր։

Իսկ ի՞նչ է խտրականությունը, ո՞ր արարքն է համարվում խտրականություն և ո՞րը խտրականություն չէ, ինչպե՞ս տարբերակել խտրական վերաբերմունքը, այս և այլ շատ հարցերը բավականին տարակուսելի և ոչ միանշանակ սահմանումներ են տալիս խտրականության վերաբերյալ:

Խտրականությունը ժամանակակից հասարակության կարևորագույն խնդիրներից մեկն է, որը հանգեցնում է միլիոնավոր մարդկանց իրավունքների ոտնահարմանը:

Հիմնականում խտրականությունը հասկացվում է որպես իրավունքների սահմանափակում այն հիմքերի վրա, որոնք ընդունելի չեն այն պայմաններում, որտեղ դրանք տեղի են ունեում, բայց «ընդունելիությունը» ինքնին հստակ սահմանում չունի:

Անընդունելի կարող ենք համարել մարդու իրավունքների սահմանափակումը այն հիմքերով, որոնք օբյեկտիվորեն չեն ազդում մարդու այդ իրավունքի իրականացման կարողության վրա: Օրինակ՝ ռասան, ազգային պատկանելությունը, սեռական կողմնորոշումը, քաղաքական կամ կրոնական համոզմունքները ուղղակիորեն չեն կարող ազդել մարդու կողմից որոշակի աշխատանք կատարելու կարողության վրա, սակայն գործատուն աշխատանք տրամադրելիս դրանք հաշվի է առնում և դա արդարացված քայլ չէ, ինչն էլ կարող ենք խտրականություն համարել:

Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան սահմանում է ռասայական խտրականությունը որպես «ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որը հիմնված է ռասայական, գույնի, ծագման, ազգային կամ էթնիկական հիմքերի վրա, որի նպատակն է ոչնչացնել կամ վնասել՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի ցանկացած այլ բնագավառում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հավասար հիմունքներով ճանաչումը, օգտագործումը կամ իրականացումը»: Կոնվենցիան պահանջում է մասնակից պետություններից «արգելել և վերջ դնել ռասայական խտրականությանը ցանկացած անձի, խմբի կամ կազմակերպության կողմից՝ օգտագործելով բոլոր համապատասխան միջոցները»: Սակայն ռասայական խտրականությունը դեռևս գոյություն ունի գրեթե բոլոր հասարակություններում, և այն հանգեցնում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումնների:

Ռասիզմը և ռասայականությունը համարվում են միջազգային հանցագործություններ: Ռասիզմը տեսություն է, որը վերագրում է որոշակի ռասայական կամ էթնիկ խմբերի գերակայություն կամ թերարժեքություն՝ արդարացնելով որոշ մարդկանց՝ ուրիշներին գերակայելու կամ մերժելու իրավունքը։

Օրինակ փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դեմ պայքարը կարող է հանգեցնել հակառակ իրավիճակի՝ մեծամասնության նկատմամբ խտրականության (օրինակ, ԱՄՆ-ում, սևամորթների իրավունքների համար ակտիվ արշավ սկսելուց հետո, հայտնվեց «Սև ռասիզմ» տերմինը, որը հասկացվում է որպես ագրեսիվ պահանջ՝ ճանաչելու սևամորթի իրավացիությունը սպիտակամորթների հետ իր ցանկացած կոնֆլիկտում): Այն երկրներում, որտեղ խտրականության խնդիրը հատկապես սուր է արտահայտված, պարբերաբար տեղի են ունենում դատավարություններ և տարբեր գործընթացներ, որոնցում մեծամասնության ներկայացուցիչներն արդեն փորձում են պաշտպանել իրենց իրավունքները՝ որոնք ոտնահարվել են խտրականության դեմ պայքարող օրենքների և կանոնների միջոցով:

Այս ամենի պատճառը պարզ է՝ մարդիկ հակված են հասարակությունը բաժանել երկու հակադիր բեվեռների <<ՄԵՆՔ>> և <<ՆՐԱՆՔ>>՝ միարժամանակ օգնելով առաջիններին և մրցելով երկրորդների հետ:

Ես դեմ եմ խտրականությանը, քանի որ այն ունենում է բացասական հետևանքներ՝ մարդկանց մոտ առաջացնելով հոգեկան խնդիրեր (դեպրեսիա, ագրեսիվություն, անհանգստություն, տագնապայնություն, վախ և այլն): Այն ազդում է հասարակության զարգացման վրա բոլոր հնարավոր կողմերից, խոչնդոտում է անձի ինքանակտուալիզացիային, հանգեցնում է սոցիալական պառակտման, մարգինալանացման: Իսկ մարգինալացումը իր հերթին առաջացնում է լուրջ խնդիրներ, ինչպիսիք են ապօրինի և հանցավոր գործունեության մեջ ներգրավված խմբավորումների ձևավորումը և ընդհանուր առմամբ հանցավորության աճը:

Խտրականությունը առկա է բոլոր մշակույթներում, արտացոլված է բազմաթիվ գրվածքներում և գրական ստեղծագործություններում, այս ամենի հետ մեկտեղ ամբողջ աշխարհում ակտիվ պայքար է տարվում խտրականության բոլոր ձևերի և դրսևորուների դեմ: Մեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել այդ գործընթացին՝ պարզապես գիտակցելով, որ բոլոր մարդիկ հավասար են՝ անկախ մաշկի գույնից, հասակից, սեռից, ֆիզիկական ուժից կամ ինտելոկտուալ մակարդակից և նման շատ այլ հատկանիշներից, և որ բոլոր մարդիկ ունեն գործելու և արարելու իրենց իրավունքը:

Հեղինակ

Հերիքնազ Բաբայան (Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարան, ԿՀՍ ֆակուլտետի հոգեբանության բաժին, 4-րդ կուրս)

Մրցանակները շնորհվել են ԲՀՀ Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Խթանել ներառականությունն ու հավասարության մշակույթի ձևավորումը` նպաստելով խտրականության չենթարկվելու իրավունքի ապահովմանը ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում։

  • osf.am