Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Կոալիցիան իրականացրել է հանդիպումների շարք կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտներում խտրականության վերաբերյալ։
Հանդիպումներին մասնակցել են ինչպես Կոալիցիայի անդամ, այնպես էլ խտրականության տարատեսակ դրսևորումներով հետաքրքված այլ կազմակերպություններ։
Այս հանդիպումների նպատակը Կոալիցիայի անդամների և համախոհ կազմակերպությունների միջև ոլորտային հիմնախնդիրների շուրջ ընդհանուր պատկերացումների ձևավորումն էր, ինչպես նաև Կոալիցիայի հետագա ոլորտային գործունեության պլանավորումը։
Կոալիցիան այսուհետ ևս շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել վերոնշյալ ոլորտները՝ նպատակ ունենալով բերել շոշափելի փոփոխություն այդ ոլորտներում հավասարության և ներառականության ապահովման համար։
Leave A Comment