Այս ուղեցույցը նախատեսված է հոգեբանների, սոցիալական աշխատողների և հավասարը հավասարին մեթոդով խորհրդատվություն տրամադրող անձանց համար, ինչպես նաև կարող է օգտագործվել որպես ուղղորդող գործիք այլ մասնագետների համար, որոնք իրենց մասնագիտական գործունեության ընթացքում կաշխատեն ԼԳԲՏ անձանց ծնողների հետ։ Ուղեցույցը նպատակ ունի նաև տրամադրել զգայուն և աջակցող ընտանեհեն մոտեցման առանձնահատկությունները, որոնք օգտակար կլինեն մասնագետներին առօրյա աշխատանքների կառուցման համար:
Ուղեցույցի նպատակն է աջակցել օգնող մասնագետներին՝ մատուցելու գիտելիքահեն, ԼԳԲՏ-դրական և ԼԳԲՏ-զգայուն ծառայություններ ոչ հետերոնորմատիվ սեռական կողմնորոշում ու գենդերային ինքնություն ունեցող անձանց, բարելավելու մատուցված ծառայությունների արդյունավետությունն ու որակը, բացառելու հնարավոր վնասները ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքում և նպաստելու ԼԳԲՏ անձանց առողջության, հոգեկան բարօրության ու ինքնաբավության ապահովմանը: ԼԳԲՏ-դրական աջակցությունը ենթադրում է հարգալից, իրազեկ և հավասարապես աջակցող մասնագիտական խնամք ԼԳԲՏ անձանց ինքնությունների, կենսափորձերի և մտահոգությունների հանդեպ։
ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքն ունի իր առանձնահատկությունները։ Հոգեբանական խորհրդատվությունը դա ոչ միայն երկու հոգու ռացիոնալ, բանական և գիտակցված փոխհարաբերություն ու հաղորդակցում է, այլ նաև երկու մարդու անգիտակցական դիրքորոշումների բախումն է։ Դոկտոր Իզաբելլա Ղազարյանը պատմում է այն հանգամանքների մասին, որոնք կարող են մասնագետին խանգարել անցկացնել այցելուակենտրոն խորհրդատվություն։ Նա նաև պատմում է, թե ինչ վախեր և անհանգստություններ ունեն ԼԳԲՏ անձինք, երբ որոշում են դիմել հոգեբանական աջակցության, նա նաև պատմում է ինչպես տարբերել պրոֆեսիոնալ մասնագետին ոչ պրոֆեսիոնալից, ինչպես նաև խորհուրդներ է տալիս ինչպես ճիշտ ընտրել հոգեբան մասնագետի։
Ինչպես հայտնի է սոցիալական աշխատանքը և՛ պրակտիկ մասնագիտություն է, և՛ գիտական դիսցիպլին, որը որպես մասնագիտություն հայաստանյան հասարակություն մուտք գործեց 20-րդ դարի դարասկզբին։ Բազմաթիվ խնդիրներ կան Հայաստանում կապված սոցիալական աշխատողների իրավունքների պաշտպանության և ընդհանրապես ոլորտի կարգավորման հետ կապված։ Քանի որ սոցիալական աշխատողներն աշխատում են տարբեր խոցելի խմբերի հետ, շատ հաճախ այդ խոցելի խմբերի հանդեպ առկա խտրական վերաբերմունքը ուղղվում է նաև սոցիալական աշխատողների վրա, բացի այդ, սոցիալական աշխատողները պետական մակարդակով չունեն երաշխավորված սուպերվիզիայի անցկացումը, որը շատ կարևոր է մասնագետների աշխատանքի համար։
Հեռուստաֆիլմերում և հեռուստասերիալներում նկատվում է կանանց նկատմամբ բռնության նորմալիզացում, վտանգավոր կարծրատիպերի ամրագրում և կանանց բավական թեթև կերպարների ներկայացում։ Հումորային տեսարաններում կանայք ներկայացվում են խիստ խտրական և կարծրատիպային։ Գովազդներում շատ հաճախ ներկայացվում է նաև կանանց կախյալ և ստորադաս բնույթը։ Շատ հաճախ տղամարդիկ փող վաստակողներ են, իսկ կանայք՝ դրանք ծախսողներ, իսկ լրատվականները հաճախ ստանձնում են բռնության ենթարկված անձին մեղադրողի դերը։ Շատ հաճախ բռնություն գործադրողը ներկայացվում է, որպես խանդոտ ամուսին, հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդ, որը կարծես թե մեղմում է նրա հանցանքը։
Ձեռնարկի նպատակն է ներկայացնել բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները բժշկական սպասարկում իրականացնելիս, ինչպես նաև բարձրացնել տեղեկատվության մակարդակը սեռական բռնության ենթարկված անձանց, հաշմանդամություն ունեցող կանանց, ՄԻԱՎ-ով ապրող կանանց, ԼԲՏ կանանց և եզդի կանանց առանձնահատկությունների վերաբերյալ վերարտադրողական առողջության ծառայություններ մատուցելիս:
«Ֆեմինիստական մոտեցման առանձնահատկությունները սոցիալական աշխատանքի և հոգեբանական խորհրդատվության մեջ
Սույն ուղեցույցը նախատեսված է սոցիալական աշխատանքի և հոգեբանության բաժիններում սովորող ուսանողների, ոլորտում աշխատող մասնագետների համար:
Սույն ձեռնարկը մշակվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպության կողմից` խոցելի խմբերի հետ նախընտրելի տերմիններ օգտագործելու, ոչ խտրական ձեւով հաղորդակցվելու եւ կոմպետենտ վերաբերմունք ձեւավորելու հարցում բուժաշխատողներին աջակցելու նպատակով: Խորհուրդ է տրվում այն տրամադրել տարբեր ոլորտների բուժաշխատողներին` իրենց պրակտիկ աշխատանքում ոչ խտրական վերաբերմունք դրսեւորելու, խոցելի խմբերի մոտ վստահություն ձեռք բերելու եւ ի վերջո հանդուրժող ու քաղաքակիրթ բժշկական համայնք ունենալու համար: