Մեր մասին

Մեր տեսլականըՀասարակություն, որտեղ հավասարությունը, արդարությունը, և մարդկային արժանապատվությունը հարգվում է, իսկ խտրականությունը տեղ չունի։

Ով ենք մենքԿոալիցիան շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է մարդու իրավունքների և հավասարության ջատագովների ու ակտվիստների, ովքեր կիսում են մի ընդհանուր տեսլական՝ Հայաստանն առանց խտրականության։ Հիմնադրված լինելով 2017 թվականին, Կոալիցիան ազդեցիկ դերակատար է դարձել շահերի պաշտպանության ազգային և միջազգային հարթակներում՝ պայքարելով այնպիսի գործելակերպի և պատմույթների դեմ, որոնք հանգեցնում են խտրականության և անարդարության կյանքի տարբեր ոլորտներում։

Մեր ծրագրերը 2021-2024 թվականների մեր ռազմավարական ծրագիրը սահմանում է Կոալիցիայի գործունեության երեք առաջնահերթ ուղղություններ․

1. Խտրականության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ջատագովություն․ Մենք պայքարում ենք Հայաստանում այնպիսի օրենքների և քաղաքականությունների ձևավորման համար, որոնք կերաշխավորեն, որ յուրաքանչյուր անձ պաշտպանված է խտրականությունից և կարող է հավասար հիմունքներով լիարժեք ներգրավվել հասարակությանը։ Մեզ համար առանցքային է Հայաստանում համապարփակ և արդյունավետ հակախտրականության օրենքի ընդունումը, ինչպես նաև կրթության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտներում հավասարություն և ներառականություն ապահովող մեխանիզմների ձևավորումը։

2. Հավասարության և ներառականության պատմույթի խթանում․ Մենք ձգտում ենք վերափոխել հասարակությունում տարածված խտրական և վնասակար նորմերը, համոզմունքները և պատմույթները՝ խթանելվ հանրային երկխոսությունը հավասարության, արդարության, ներառման և համերաշխության արժեքների շուրջ: Համագործակցելով մեդիայի, արվեստի և կրթության ոլորտի կառույցների հետ՝ մենք փորձում ենք պատկերացնել Հայաստանը առանց խտրականության և ցույց տալ քաղաքացիներին, թե ինչպես դա կնպաստի նրանց և նրանց հարազատների կյանքի որակի բարելավմանը։

3. Չներառված խմբերի և համախոհների զորեղացում․ Մենք աջակցում ենք այն կազմակերպություններին ու անհատներին, ովքեր աշխատում են իրենց համայնքները ավելի հավասար և ներառական դարձնելու համար։ Կարողությունների զարգացման և շահերի պաշտպանության միջոցով մենք զորեղացնում ենք խտրականացվող անձանց և խմբերին, որպեսզի նրանք կարողանան ազդել իրենց կյանքին վերաբերող որոշումների վրա։ Մենք նաև աշխատում ենք իրավաբանների, սոցիալական աշխատողների, լրագրողների, մանկավարժների և այլ մասնագիտական համայնքների հետ՝ նրանց ներգրավելու որպես հավասարության շարժման աջակիցներ:

Կոալիցիայի աշխատակազմը


Ներկայումս կոալիցիան ունի 3 աշխատակից։

Հայկ Աբրահամյան

նախագահ

Ռուզան Ազիզյան

ծրագրի օգնական

Սամվել Կիրակոսյան

հաղորդակցության մասնագետ

Կոալիցիայի Խորհուրդը


Խորհուրդը 5 անդամից բաղկացած ներկայացուցչական մարմին է, որն ընտրվում է կոալիցիայի ընդհանուր ժողովի կողմից փակ քվեարկության միջոցով՝ երկու տարի ժամկետով: Այն մեր կազմակերպության ռազմավարական փաստաթղթերը մշակող, որոշումներ կայացնող մարմինն է։

Անդամ կազմակերպություններ

Անհատ անդամներ

Նվարդ
Նվարդ Մարգարյան
Նարե
ՆարեՀովհաննիսյան

Գործընկերներ և դոնորներ