Ի՞նչպես ներգրավվել

Մեր ծրագրերը

Ծրագրեր, արշավներ

Կոալիցիան իրականացնում է տարբեր ծրագրեր ուղղված Հայաստանում հավասարության թեմայով ջատագովությանը և հանրային տեղեկացվածության բարձրացմանը։ Ծրագրերի շրջանակներում իրականացվող արշավների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այս բաժնում։

Տե՛ս ավելին

Կրթական հնարավորություններ

Դասընթացներ, կրթական նյութեր

Իմացի՛ր առաջինը կոալիցիայի սպասովող առաջիկա կրթական միջոցառումների մասին քո համայնքում։ Բացի այդ այս բաժնում կարող ես գտնել տարբեր օգտակար առցանց նյութեր խտրականության, հավասարության և ներառականության թեմաներով։

Տե՛ս ավելին

Դարձ՛ր կոալիցիայի անդամ

Անհատ
Կազմակերպություն

Կոալիցիայի անդամ կարող են հանդիսանալ ինչպես կազմակերպություններ, այնպես էլ անհատներ։ Նոր անդամի ընտրությունը կատարվում է նախապես որոշված ընթացակարգով՝ անդամների մեծամասնության համաձայնության դեպքում։

Դիմել անդամակցության համար

Կոալիցիային անդամակցելու կարգը

ԽԴՊՀՀԿ-ում նախատեսված է 2 տեսակի անդամակցություն. լիիրավ անդամ և աջակից անդամ։

Լիիրավ և աջակից անդամ կարող են լինել կազմակերպությունները և անհատները։

Կոալիցիային անդամակցելու համար կազմակերպությունները (իրավաբանական անձիք) և անհատները (ֆիզիկական անձիք) պետք է ներկայացնեն դիմում/հայտ:

Անդամության դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Կոալիցիայի նախագահը շրջանառում է Կոալիցիայի անդամների շրջանում Կոալիցիայի անդամության համար դիմած ֆիզիկական կամ իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկատվությունը: Անդամության դիմումը ստանալուց հետո եռամսյա ժամկետում Կոալիցիայի Նախագահը հրավիրում է Արտահերթ ընդհանուր ժողով` դիմողին որպես Կազմակերպության աջակից անդամ ներգրավելու հարցը քննարկելու համար:

ԽԴՊՀՀԿ աջակից անդամ, իսկ սույն կարգի 7-րդ կետում նաև լիիրավ անդամ դառնալու հարցը լուծում է Ընդհանուր ժողովը` անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:

6 ամիս աջակից անդամ լինելուց հետո աջակից անդամի դիմումի հիման վրա մոտակա ընդհանուր ժողովի ժամանակ քննարկվում է աջակից անդամի լիիրավ անդամ դառնալու հարցը: Այս ժամանակահատվածում նրա աջակից անդամությունը երկարում է մինչև Ընդհանուր Ժողովի կողմից վերջնական որոշման կայացումը: Այս դեպքում լիիրավ անդամակցության կամ անդամակցության դադարեցման վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է ԽԴՊՀՀԿ ընդհանուր ժողովը՝ Կոալիցիայի անդամների ձայների մեծամասնությամբ:

Անդամության կարգի հաստատման օրվանից առնվազն չորս ամիս առաջ Կոալիցիայի անհատ անդամ դառնալու ցանկություն հայտնած անձիք կարող են Կոալիցիայի Ընդհանուր Ժողովի որոշմամբ անմիջապես դառնալ Կոալիցիայի լիիրավ անդամ: