ԿԱՆԱՆՑ ԴԵՄ ԲՌՆՈւԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՕՐ

Նոյեմբերի 25-ը Կանանց դեմ ուղղված բռնության վերացման օրն է։ Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները նոյեմբերի 25-ը նշում են 1981 թվականից՝ որպես գենդերային բռնության դեմ պայքարի օր։ 1960 թվականի այդ օրը Դոմինիկյան բռնապետ Ռաֆայել Տրուխիլոյի հրամանով դաժանաբար սպանվեցին Միրաբալ երեք քույրերը, որոնք քաղաքական ակտիվիստներ էին։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրը հռչակել է 2000 թ․ A/RES/54/134 բանաձևով։